Հոլիվուդյան դերասան Քոլին Ֆարելը 2 ամսում գիրացել է գրեթե 20 կիլոգրամով: Պատճառը The Lobster ֆիլմի նկարահանումներն են:
38-ամյա դերասանը խոստովանել է, որ ինքը ստիպված է մշտապես ուտել պիցցա, համբուրգերներ, պաղպաղակ՝ անսահմանափակ քանակությամբ:
Ֆարելը պատմել է, որ տաքացրել է պաղպաղակը միկրոալիքային վառարանում, որպեսզի կարողանա այն խմել՝ դրանով իսկ հավաքելով ավելի շատ կալորիաներ:
Նա նախաճաշին կերել է առնվազն 2 կտոր շոկոլադե տորթ:
Hollywood Reporter-ին տված հարցազրույցում Ֆարելը հայտարարել է, որ շոկի մեջ է ընկել՝ իրեն մերկ տեսնելով նոր ֆիլմի կադրերում:
Ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: