Լոնդոնի «Չելսի»-ի 37-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի «ազնվականներ»-ին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ցանկանում եմ նվազագույնը ևս մեկ մրցաշրջան անցկացնեմ, և որպեսզի կարողանամ շատ խաղալ, զգում եմ, որ պետք է տեղափոխվեմ այլ ակումբ:
«Չելսի»-ի բոլոր երկրպագուները գիտեն, թե ես որքան եմ սիրում նրանց: Հուսով եմ, որ ապագայում կվերադառնամ «Չելսի» արդեն այլ դերում»,- հայտարարել է Դրոգբան: