Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կառավարությունը քննարկում է առանց տնտեսական անկման սցենարը

«Եթե դուք վիճակագրությունը մանրամասնորեն դիտարկեք, ապա կտեսնեք, որ անկախ այն հանգամանքից, թե մեր երկրները միացել են Եվրասիական տնտեսական միությանը, թե ոչ՝ ազդեցությունը տարածաշրջանում կա բոլոր երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի վրա, որովհետև զարգացումները բազմազան ու բազմաթիվ են»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում ստեղծված տնտեսական ծանր վիճակին:

Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես այդ կառույցին անդամակցել է այս տարվա հունվարի 2-ին: Իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ մեր երկրից արտահանումը կրճատվել է մոտ 23 տոկոսով, իսկ ներմուծումը՝ ավելի քան 30 տոկոսով: ԵՏՄ-ում դոմինանտ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ է ստեղծվել, քանի որ Ամերիկան ու եվրոպական մի շարք երկրներ ֆինանսատնտեսական պատժամիջոցներ են սահմանել այդ երկրի նկատմամբ Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականության պատճառով: Եվ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը շղթայական ճգնաժամ է առաջացրել նաև Հայաստանում:

Իսկ Վ. Գաբրիելյանը հավելեց, որ այդ նույն եռամսյակի տվյալներով՝ ՀՀ տնտեսությունը գրանցել է 2,5 տոկոս ակտիվության աճ, որը, նրա խոսքերով, հավասարազոր է 2 տոկոս տնտեսական աճին: «Եթե մենք այդ տրամաբանությամբ ենք նայում՝ եղած շոկերի ներքո, ապա մեր տնտեսությունը ցույց է տվել իր դիմադրողականությունը ու բավականին լավ ցուցանիշներ ունի»,- ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, թե չէ՞ որ միջազգային կառույցները, մասնավորապես ՎԶԵԲ-ը Հայաստանում այս տարվա համար տնտեսական անկում են կանխատեսում, Վաչե Գաբրիելյանն այսպես պատասխանեց. «Դրանք տարբեր ցուցանիշներ են, որոնք արված են տարբեր ժամանակներում: Եվ եթե դուք վերցնեք հատկապես Ռուսաստանի վերաբերյալ գնահատականները, որից ածանցվում են տարածաշրջանային մնացած գնահատականները, և որոնց վրա Ռուսաստանի տնտեսությունը մեծ ազդեցություն ունի, ապա կտեսնեք, որ դրանք երեք-չորս ամիս առաջ և հիմա՝ էապես տարբեր են: Ասում էին, թե մինչև 5.5 տոկոս անկում է լինելու, հիմա պարզ է, որ նվազումն այդ չափով չէ: Հետևաբար նույն բաներն ածանցվել են այստեղ շատ ավելի մեղմ դիրքորոշումներով: Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա կա ԵՏՄ-ի ոչ ամբողջական վիճակագրություն, որը կամբողջացվի, և պատկերը կհստակեցվի»:

Մեր հարցին՝ փոխվարչապետը բացառո՞ւմ է, որ այս տարի Հայաստանում տնտեսական անկում կարող է լինել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իրենց գնահատականներն այլ են: «Մեր գնահատականն այն է, որ այս տարի տնտեսական անկում չի կարող լինել: Կառավարությունն այժմ քննարկում է առանց տնտեսական անկման սցենար: Ես որևէ բան երբեք չեմ բացառում, բայց մեր գնահատականն է՝ այս տարի տնտեսական աճը ցածր է, բայց հնարավոր է»:

Հայտնի է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և առաջիկա ամիսներին ամենայն հավանականությամբ էլեկտրաէներգիան կթանկանա: Վ. Գաբրիելյանը չցանկացավ պատասխանել, թե այդ թանկացումը բացասական ինչ հետևանք կթողնի մեր երկրի տնտեսության վրա: «Երբ այդ որոշումը կընդունվի, այդ ժամանակ արդեն ավելի կոնկրետ գնահատականներ կտրվեն»,- ասաց նա:

Վերջինս չհամաձայնեց նաև մեր այն դիտարկմանը, թե բարեխիղճ սպառողն ինչու պետք է մարի ՀԷՑ-ի անբարեխիղճ պարտքը: «Դուք արդեն դատել եք, որ դրանք անբարեխիղճ պարտքե՞ր են, վերլուծել, լսումներին մասնակցե՞լ եք: Ես նման դատողություն դեռևս չեմ կարող անել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում