Կատալոնական «Բարսելոնա»-ի և Չիլիի ազգային հավաքականի դարպասապահ Կլաուդիո Բրավոն Իսպանիայի ավարտված առաջնության մրցաշրջանում դարձավ Ռիկարդո Սամորայի մրցանակի դափնեկիր, տեղեկացնում է «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը:
Իսպանիայի 2014/15 մրցաշրջանի 37 հանդիպումներում Բրավոն սեփական դարպասն է ընդունել 19 գնդակ, ինչը միջինում կազմում է 0,51 գնդակ: Դա Իսպանիայի առաջնության պատմության 3-րդ լավագույն ցուցանիշն է Վիկտոր Վալդեսից (0,50) և Ֆրանսիսկո Լիանյոյից (0,47) հետո:
Այս ցուցանիշով չիլիացի դարպասապահը գերազանցեց «Վալենսիա»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ Դիեգո Ալվեսին, ով սեփական դարպասն ընդունել է 29 գնդակ: