Wednesday, 24 04 2024
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

Դուռը թակում են, իսկ բացող չկա

Ըննդիմադիր պատգամավորներն այս օրերին էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման խնդրով տարբեր քննարկումների և հայտարարությունների ժամանակ ակնարկում են, թե սոցիալական բունտը թակում է Հայաստանի դուռը: Թակո՞ւմ է՝ դե, գնացեք բացեք. երևի մնում է ասել այդ իրավիճակում, երբ ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդներից մեկը հանդես է գալիս այդպիսի հայտարարությամբ: Եթե սոցիալական բունտը թակում է երկրի դուռը, ապա առաջինը այն պետք է բացի ընդդիմությունը, առավել ևս՝ տեսնելով իշխանության անտարբերությունը:

Ընդդիմությունը բացելու մի քանի պատճառ ունի: Նախ՝ եթե իշխանությունը պատասխանատվություն չի ստանձնում հնարավոր քաոսիկ զարգացումների համար, ապա դա պետք է անի ընդդիմությունը և «բացելով դուռը»՝ փորձի, մի կողմից, համակարգել «բունտը» և մեծացնել դրա արդյունավետությունը, զուգահեռ, բնականաբար, թուլացնել քաոսիկ հեռանկարները և թույլ չտալ, որ այն դառնա անկառավարելի ամբոխի խելագարություն, ինչը, բացի պետությանը հարվածելուց, այլ բան չի տա:

Ընդդիմության բացելու մյուս պատճառն այն է, որ քաղաքական ընդդիմությունները այդպիսի վիճակները տրամաբանորեն պետք է փորձեն օգտագործել իրենց դիրքերն ամրացնելու, իշխանության առաջ իրենց ուժը մեծացնելու համար: Եթե ընդդիմությունը չի վազում սոցիալական բունտի թակած դուռը բացելու, ուրեմն ընդդիմությունը կամ համարժեք չէ իրավիճակին և իր առաքելությանը, կամ էլ ոչ մի թակոց չկա, այլ կա ընդամենը մտացածին մի ուրվական, չափազանցության միջավայր, որով փորձ է արվում վախեցնել իշխանությանը: Իսկ իշխանությունը դրանից վախեցող չէ՝ իհարկե, քանի որ շատ լավ գիտի, առաջին հերթին, ընդդիմությանը: Իշխանությունը շատ լավ գիտի, որ «բունտի թակոցից» առաջին հերթին վախենում են հենց ընդդիմադիր ուժերը, որովհետև այդ դեպքում նրանք կանգնում են հասարակության առաջ պատասխանատվության խնդրի դեմ հանդիման:

69c36d5dabe8149a4daa09afc7f5e223

Մինչդեռ Հայաստանի ընդդիմադիր ուժերը, գոնե նրանք, ովքեր առաջատար են համարվում այժմ, իրենց կենսագրության ընթացքում ցույց են տվել լիովին հակառակ պատկեր՝ նրանք աչքի են ընկել բազմությունը նոսրացնելու, մաշելու հմտությամբ: Իշխանության հույսն էլ նրանց այդ հմտությունն է: Եթե դա մի քանի անգամ փորձված թան չլիներ, իշխանությունը ներկայումս շատ ավելի անհանգիստ կլիներ՝ ականջը գետնին, որ մի քանի կիլոմետրից զգա «բունտի» ոտնաձայները: Քննարկելու հարց է, իհարկե, «ապստամբ» հասարակության հետ կամ պոտենցիալի հետ աշխատանքի մեթոդաբանությունը, որով առաջնորդվում է այս կամ այն քաղաքական ուժը կամ դաշինքը Հայաստանում: Բայց խնդիրը ցանկապատ կոտրելը կամ գրավելը չէ, խնդիրը ֆիզիկական ագրեսիան չէ, այլ «ապստամբ» պոտենցիալի ինստիտուցիոնալ փոխակերպումը ստեղծագործ էներգիայի:

Դա, իհարկե, պահանջում է բավականին ռեսուրսներ՝ ինչպես մտավոր, այնպես էլ ֆինանսական: Հայաստանում ընդդիմությունն առայժմ միայն գտել է հասարակության հետ միջնաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքի ձևեր, բայց բովանդակությունը մշտապես մնացել է գերազանցապես նույնը: Այդ դեպքում, երբ «բունտը» թակում է դուռը, ինչ բովանդակությամբ և հիմքերով էլ, որ սոցիալական դժգոհությունը բունտ որակենք, դա արդեն ընդդիմության համար ավելի պակաս մարտահրավեր չէ, քան իշխանության համար, եթե ոչ՝ ավելի շատ մարտահրավեր է հենց ընդդիմության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում