Դորտմունդի «Բորուսիա»-ն պայմանագիր է կնքել Լևերկուզենի «Բայեր»-ի 27-ամյա կիսապաշտպան Գոնսալո Կաստրոյի հետ, տեղեկացնում է «բզեզներ»-ի պաշտոնական կայքը:
Կաստրոն, ով Գերմանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում, 4-ամյա պայմանագիր է կնքել «Բորուսիա»-ի հետ:
Ամենայն հավանականությամբ, Կաստրոն «Բորուսիա»-ում կփոխարինի թիմը լքող Իլկայ Գյունդողանին:
Հավելենք, որ Կաստրոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, դարձել 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: