33-ամյա տղամարդը զանգահարել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Բորդո Մերինյակ օդանավակայանը և հայտնել, որ ինքնաթիռում ռումբ կա, հայտնում է ria.ru-ն: Ոստիկանությունը շրջապատել է լայները և կատարել հետախուզություն, սակայն ոչինչ չի հայտնաբերել: Իրավապահները տղամարդուն ձերբակալել են օդանավակայանից 20 կմ հեռավորության վրա և տարել ոստիկանության տեղամաս: Ինչպես պարզվել է, ձերբակալվածը կեղծ տեղեկություններ է տվել, որովհետև ուզեցել է հետաձգել չվերթը, որից ուշանում էր խցանումների մեջ հայտնված իր ընկերուհին:
Այդ գործի դատավարությունը տեղի կունենա Բորդոյում: Դատախազության տվյալներով՝ կարգազանցին սպառնում է 2 տարվա ազատազրկում և տուգանք 30 հազար եվրոյի չափով: