Սաուդյան Արաբիան Եմենի հետ սահմանին հայտարարել է զորքերի պատրաստականության բարձր մակարդակի մասին: Այս մասին հաղորդում է Sky Arabia News հեռուստաալիքը:
Ըստ տեղեկության` երկիրը «Եմենին սահմանակից տարածքներում բարձրացրել է զորքերի պատրաստականության մակարդակը մինչև բարձրի»: Սաուդյան Արաբիան այդ քայլին դիմել է «սահմանամերձ շրջաններում դրության կտրուկ սրվելու և Եմենի կողմից Թագավորության տարածքում հաճախակի դարձած հրետակոծությունների» պատճառով: