Բեռլինի ոստիկանությունը լույս մայիսի 24-ի գիշերը ձերբակալել է մի տղամարդու, որն այրվող հեղուկով տարան նետել է Բելվյու պալատի` Գերմանիայի նախագահ Յոհախիմ Գաուկի նստավայրի տարածք: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
Ոստիկանները հանգցրել են կրակը, լուրջ վնասից հաջողվել է խուսափել: Բացի դրանից՝ ձերբակալվածը նստավայրի դարպասներից ներս է նետել նաև թռուցիկների տուփ, որի պարունակությունն ուղղված է Գաուկի քաղաքականության դեմ: