Ավելի քան 400 մարդ է զոհվել ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների ձեռքից Սիրիայի հնամենի Պալմիրա քաղաքում, որը ծայրահեղականները զավթել են մի քանի օր առաջ: Այս մասին գրում է TASS-ը:
Նշվում է, որ «ԴԱԻՇ-ի գրոհայինները հաշվեհարդար են տեսել Պալմիրայում առնվազն 400 խաղաղ բնակիչների հետ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են»:
Հիշեցնենք, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները Պալմիրան զավթել են մայիսի 21-ին: