Կիրակի օրն ԱՄՆ-ը և Վրաստանը Վազիանի ռազմաբազայում ավարտել են Noble Partner առաջին համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցել է երկու երկրների մինչև 600 զինծառայող: Այս մասին հայտնում է «Վզգլյադ» թերթը:
ԱՄՆ-ը հատուկ զորավարժությունների համար Վրաստան է բերել հետևակի 11 «Բրեդլի» մարտական մեքենա և այլ տեխնիկա:
Զորավարժությունների նպատակը եղել է ԱՄՆ-ի և Վրաստանի ստորաբաժանումների համատեղելիության բարձրացումը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համար: