Thursday, 25 04 2024
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

Մասոններն ուզում են, որ մեռնելուց առաջ իրենց մասին լսեն

Տամպլիերների այցը Հայաստան քննարկման առիթ հանիդացավ։ Մայիսի 16-ին տամպլիերները նախ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիր ստորագրեցին: Այս հուշագրի ստորագրումը առավել մեծ թափով  կկարողանան աջակցել աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործին: Ի՞նչ նպատակ ուներ տամպլիերների այցը Հայաստան, արդյոք կարող են նրանք իրական վտանգ ներկայացնել, ինքնակոչեր են, թե՞ իրաական տամպլիերներ։ Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է մշակութաբան, հրապարակախոս Անուշ Սեդրակյանի հետ։

Տիկին Սեդրակյան, անցյալ շաբաթ տամպլիերները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոգեկոչեցին  Ցեղասպանության զոհ դարձած եղբայրներին և հայ ժողովրդի վիշտը։ Տեղի ունեցածն ինչպե՞ս կմեկնաբանեք։ Փաստացի մասոնները Հայաստանում կարողանո՞ւմ են անթաքույց գործունեություն ծավալել։

-Պատմականորեն տամպլիերների և մասոնների ավանդույթը խզված է, այդ ավանդույթը ժառանգորդություն չունի։ Յուրաքանչյուր ավանդույթ կենդանի մնալու համար պետք է ունենա անցյալի և ներկայի միջև կապ, այս դեպքում անցյալի և ներկայի միջև կապը խզված է։ Դրանք միջնադարյան կազմակերպություններն են իրենց հստակ մեխանիզմներով, կոդերով։ Այո, իրենք ազատ են իրենց ցանկացած անունով կոչելու, և որևէ մեկը չի կարող ասել, որ ինքնահռչակ են, բայց, այնուամենայնիվ, համարում եմ անվան հայտարարագրումը ոչ իրատեսական։ Գուցե երևույթի նոր ընկալում է գնում, բայց այդ դեպքում թող հին ավանդույթների հետ չկապեն կամ տամպլիեր անունը չդնեն։ Քանի որ մասոնությունը գործում էր հանուն մարդկության բարօրության, թող իրենք էլ ասեն, որ համախմբվել են հանուն մարդկության բարօրության ինչ-որ բաներ անելու։ Այնուամենայնիվ, մասոնները, ազատ քարտաշները, ժամանակին շատ լուրջ կառույցներ են եղել, և այդ պատմական ավանդույթը պետք է հարգել։

-Իսկ տամպլիերներն ընդհանրապես ի՞նչ կապ ունեն մասոնների հետ։

-Մասոնության և տամպլիերների կազմակերպման կառուցվածքը շատ նման է։ Մասոնությունն ինքը նաև կրոնական երևույթ է, կրոնական արմատներից է բխում։ Ժամանակին ամենավաղ քրիստոնյաներն էին կազմակերպում այդպիսի գաղտնի միություններ, որպեսզի չբռնվեն։ Դրա համար, իհարկե, կազմակերպման կառուցվածքը իդենտիկ է, նման են այդ երկու կառույցները՝ թե ինչպես են ձևավորվում, ինչպիսի ճյուղավորումներ, ինչպիսի կոդեքս ունեն։ Դա շատ նման է նաև ասպետական կոդեքսին, երբ ասպետները երդվում էին, որ վնաս չեն տա թույլին, որ կպայքարեն անարդարության դեմ։ Այս բոլոր երդումներն ու կոդերը հին մշակութային արքետիպեր են, որոնք քրիստոնեության հետ ստացան իրենց շատ ինտենսիվ և ճշգրիտ բնորոշումն ու ձևակերպումը։ Դրա համար և՛ հիստերիան, և՛ ոգևորությունը, և՛ ատելությունը, և՛ հիացմունքն այս հարցի կապակցությամբ համարում եմ մի փոքր ժամանակավրեպ։ Սա այն ժամանակային կոնտեքստը չէ։

Իսկ ի՞նչ նպատակ ուներ նրանց այցը Հայաստան։ Գուցե Ցեղասպանությունն օգտագործվում է որպես առիթ նաև նրա՞նց կողմից։

-Կարծում եմ, որ այստեղ ուղղակի զուտ տարրական հանրայնացման խնդիր կա։ Մարդիկ ուզում են իրենց անունը լսելի լինի։ Դա 21-րդ դարի ախտն է կամ արժանիքը, որ բոլորն ուզում են հանրային լինել։ Օրինակ՝ վերջին պոստմոդեռնի հայտնի վիպագիր կա՝ Ֆրեդերիկ Բեգբեդերը, գրել է հայտնի «Սերն ապրում է երեք տարի» վեպը, որտեղ ասել է. «21-րդ դարի մարդն ուզում է մահանալուց առաջ իր մասին լսեն»։ Ինձ թվում է՝ ավելի շատ այդ միտումն է այստեղ դրսևորվել՝ մահանալուց առաջ իրենց մասին լսել։ Բոլոր տիպի էմոցիաները, ուշադրությունների կենտրոնացումը, տարբեր տիպի մեկնաբանությունները համարում եմ ուղղակի ժամանակավրեպ։ Մասոնությունը ժամանակին շատ ուժեղ ստրուկտուրա էր, բայց այդ ստրուկտուրան այսօր չի գործում։

-Այսինքն՝ մեծ հաշվով մասոնությունը Հայաստանում ապագա էլ չունի՞։

-Հայաստանում ապագա ունի միայն պետականությունը, եթե մենք դա հասկանում ենք։

Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանության ասպետների՝ Երևան կատարած այցը տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդում։ Ո՞րն էր նրանց այցի մոտիվացիան։

-Չմոռանանք, որ պաշտոնական կրոնական ինստիտուտների համար ուղղակի ցանկացած անմեղ նահատակների, մանավանդ քրիստոնյա զոհերի հիշատակի հարգումը կրոնական ծիսակատարության մաս է կազմում։ Այստեղ պետք է մի փոքր առանձնացնել, որովհետև նաև ինստիտուցիոնալության բաղադրիչ կա։ Հռոմի պապի խոսքը նույն մշակութային կոնտեքստում է տեղավորվում. քրիստոնեական աշխարհը պաշտպանում է անմեղ զոհերին։ Հիսուսն էլ էր անմեղ զոհ, և բոլոր անմեղ զոհերը մտնում են քրիստոնեության մշակութային սպեկտրի մեջ, մանավանդ կրոնի համար զոհերը։ Իսկ հայերը որոշակիորեն քրիստոնեական կրոնի համար տառապած զոհեր են։

– Ծիծեռնակաբերդ այցելողներն ինքնակոչնե՞ր էին։

-Չէ, չի կարելի այդպես ասել, որովհետև մի խումբ կա, որ իրեն ուզում է զգալ հեթանոս, մի խումբ կա՝ ուզում է իրեն զգալ մասոն, երրորդներն էլ՝ ասպետ։ Դա նրանց ազատ ընտրության իրավունքն է։

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ մասոնները Հայաստանում այդքան փակ համակարգով են գործում։

-Ումբերտո Էկոն մի շատ լավ բան էր ասում. եթե մի բան գաղտնիք է, դա ավտոմատ մեր աչքին դառնում է կարևոր։ Ինձ թվում է՝ գործում է այդ սկզբունքը, այսինքն՝ գաղտնիքի միջոցով ինչ-որ բան կարևորելու միտումը։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում