Իրանը համաձայն է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) «կառավարելի» հասանելիություն տրամադրել իր ռազմական օբյեկտներին: Fars գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արաքչին խորհրդարանի փակ նիստի ժամանակ:
ԱԷՄԳ-ին իրանցի միջուկային գիտնականների հասանելիույթուն տրամադրելու վերաբերյալ ոչ մի պատասխան դեռ չի տրվել, ասել է պատգամավոր Ջավաք Քարիմին՝ մեջբերելով Արաքչիի խոսքը:
Արաքչիի խոսքով՝ «վեցյակի» երկրների ներկայացուցիչներն Իրանին տրամադրել են իրանցի միջուկային գիտնականների ցուցակը, որոնց իրենք պահանջել են հարցաքննել: