Tuesday, 16 04 2024
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով

Հայոց ցեղասպանություն, անշուշտ, եղել է. Haaretz

Haaretz իսրայելական պարբերականում Հրեական համալսարանի պատմաբան և Հոլոքոստի հարցերով հետազոտող Դենիել Բալթմենը, որը Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ տեղեկացել է դեռահասության տարիներին հոր տված «Մուսա լեռան 40 օրը» գրքից, հրապարակել է «Հայոց ցեղասպանություն, անշուշտ, եղել է. որտեղի՞ց է գալիս Բենի Ցիֆերի պարզ սխալը» վերտառությամբ հոդվածը, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր գիտնականները փորձում են հասկանալ կրկնվող պատմական երևույթը, որն ի հայտ է գալիս հազարավոր տարիներ. ի՞նչն է ստիպում Homo sapiens-ի՝ (բանական մարդու) մի խմբին հարձակվել մյուսի վրա՝ լիակատար արյունռուշտությամբ և երկրի երեսից ջնջելու փորձով։ Լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը սահմանել է այդ երևույթը, և նրա հիմնավորմամբ դա դարձել է միջազգային պատժելի հանցանք, հիմքն է դրվել ցեղասպանության կանխարգելման ու պատժի կոնվենցիայի, որը 1948 թվականին ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ Դրան հաջորդած տարիներին հետազոտողները «ցեղասպանություն» երևույթը գնահատելիս հավելել են սահմանումներ ու բնութագրումներ, որոնք ներառված չեն Կոնվենցիայում։ Պատմաբան Սկոտ Շտրաուսը պարզել է, որ գիտական գրականության մեջ ցեղասպանության ավելի քան 20 սահմանում կա՝ հիմնված չափորոշիչների վրա, որոնք ներառվծ չեն Կոնվենցիայում։

Իսրայելցի լրագրող և գրականագետ Բենի Ցիֆերը եկել է հաստատուն եզրակացության, որ Հայոց ցեղասպանությունը ոչ այլ ինչ է, քան սին հետմոդեռնիստական գյուտարարություն։ «Կա ողջամտության և նրբերանգերը տարբերակելու կարողության որոշակի աստիճան, որոնք հետմոդեռնիզմը փորձում է աղավաղել»,- ասել է Ցիֆերը նրանց, ովքեր Շոան (Հոլոքոստը) և Հայոց ցեղասպանությունը դրել են նույն կատեգորիայում։

Բայց ի՞նչ կարող եք անել, երբ նացիստների կողմից հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և օսմանյան թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացվածն ունեն համանման հատկանիշներ։ Հայերը սպանվել են իրենց պատմական հողում, և աղետը վերացրել է ազգի սոցիալական, կրոնական և ազգային ձեռնարկումները։ Այս ամենից շատ քիչ բան է վերականգնվել վերապրածների՝ Արևմուտքում ստեղծված համայնքներում և երիտասարդ Հայաստանի պետութան մեջ։ Հրեաները սպանվել են հողում, որտեղ բնակչության լայն զանգվածներն ընկալում էին նրանց որպես օտարների։

1894-96 թթ. և 1909 թվականին մոտ 200 հազար հայ է սպանվել թուրքերի կողմից։ Դրա լույսի ներքո փոքր խմբերը սկսեցին զենք կուտակել՝ փորձելով պաշտպանել իրենց համայնքները։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք փորձել են միավորվել ռուսական բանակի ուժերի հետ, որոնք ներխուժել էին երկրի արևելք՝ ասել Ցիֆերը՝ փորձելով արդարացնել թուրքական պատասխանը։

Հրեաները, իհարկե, զենք չեն կուտակել, քանի որ պատճառ չունեին 1930-ականներին արյունալի հարձակում ակնկալելու Գերմանիայի կողմից, սակայն նրանք սկսել են 1942-ին զենք կուտակել Արևելյան որոշ հետնախորշերում, երբ հասկացել են, որ իրենց ժողովուրդը ոչնչացվում է։ Ցիֆերը հիմնականում սպանության պատասխանատվությունը բարդում է զոհերի վրա։ Միջազգային օրենքով՝ ոչշարային միլիոնավոր մարդկանց սպանությունը ընդունելի արձագանք չի համարվում մարտի դաշտում հայտնվելու համար։

Եվ առհասարակ, ճի՞շտ է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի միջև տարբերակում անելը։ 165 հազար գերմանացի հրեաների թույլատրվել է գաղթել երկրից։ Հայկական դեպքում՝ չկա որևէ օրինակ, որ հայերին թույլատրված լինի գաղթել Թուրքիայից։ 330 հազար ֆրանսիացի հրեաներից 80 հազարն են սպանվել, մյուսներն այս կամ այն կերպ կարողացել են վերապրել։

Բայց Ցիֆերի համար կարևոր են իր հայրիկի ընտանիքից լսած պատմությունները. «Ինձ թվում է՝ ես հիմա խոսում եմ իմ հանգուցյալ հոր կողմից. նա և իր ընտանիքը փրկվել են Հոլոքոստից՝ շնորհիվ Թուրքիայի, որն ընդունել է նրանց որպես քաղաքացիություն չունեցող փախստականների և հնարավորություն տվել աշխատելու և կրթություն ստանալու»։ Ցիֆերի ընտանիքի պատմությունը նրա համար առավել ճշգրիտ և վեջնական չափորոշիչ է Ցեղասպանության բնութագրման համար, գրում է հոդվածագիրը։ Առավել տարօրինակ է, որ նա ապավինում է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց Բարաք Օբամայի հրաժարվելուն։

Լավ, բայց եթե մենք ցանկանում ենք ընդունել այդ մոտեցումը, այդ դեպքում ինչո՞ւ չկիրառել այն նաև 2005-ին Մահմուդ Ահմադինեժադի արած հայտարարությունների պարագայում, թե Հոլոքոստն առասպել է։

Իսկապես, Հայոց ցեղասպանությունը նույնը չէ, ինչ հրեական Հոլոքստը։ Երկուսն էլ ցեղասպանության դեպքեր են, որ բնութագրվում են նույն հատկանիշներով՝ միաժամանակ ունենալով որոշ եզակի հատկանիշներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում