Րոպեներ առաջ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեց «Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: «Եվրատեսիլ 2015»-ում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զեմերլևին:
Այսպիսով «Եվրատեսիլ 2016»-ը կկայանա Շվեդիայում:
Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ ունեցավ 6-րդ համարի ներքո և զբաղեցրեց 16-րդ տեղը։
Նշենք, որ 2008 թվականից սկսած՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթողը ստանում է անփոփոխ պաշտոնական մրցանակ, որն իրենից ներկայացնում է ձեռքի աշխատանք և պատկերում դասական բարձրախոս: