Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում է «Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթի եզրափակիչ փուլը:
Համերգում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ ունեցավ 6-րդ համարի ներքո և կրկին փայլեց:
Բոլոր երկրների ներկայացուցիչների ելույթներից հետո կսկսվի քվեարկությունը, որն էլ ամփոփելուց հետո հայտնի կդառնա մրցույթի այս տարվա հաղթողը: