22-ամյա բրիտանացի մոդել Կարա Դելևինը զարդարել է WSL ամսագրի նոր համարի էջերը: Լրագրողների հետ զրույցում նա պատմել է մոդելային բիզնեսում ճնշումների, իր հույսերի, կինոարդյունաբերության մեջ առաջ գնալու և սեփական երաժշտական ալբոմ ձայնագրելու մասին: Այս մասին գրել է starslife.ru-ն:
Նա բողոքել է, որ մոդելային բիզնեսում իրեն անվերջ ցուցումներ են տալիս, զանգահարում և նույնիսկ խորհուրդ են տալիս նիհարել: «Դա ինձ սարսափելի չարացնում է: Եթե չեք ուզում ինձ վերցնել, ուրեմն մի վերցրեք»,- ասում է մոդելը:
Հարցազրույցում նա խոսել է կինոդերասանուհի դառնալու իր երազանքի մասին և ասել, որ անպայման կհասնի դրան: Նա ասել է, որ իրեն շատ են օգնում սոցցանցերն ու մեդիան և նշել, որ եթե ինքն աշխատեր 90-ականներին, անկասկած չէր դառնա սուպերմոդել:
Նա սոցցանցերում ամենահայտնի սուպերմոդելն է: Այժմ նա Instagram-ում ունի 12 միլիոն հետևորդ:
Բացի կինոկարիերայից՝ նա երազում է նաև երաժշտական բարձունքների մասին: