ԱՄՆ ռազմածովային ուժերի հրթիռային «Ռոս» ականակիրը անցել է Բոսֆորն ու Դարդանելը և մտել Սև ծով: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը:
«Ամերիկյան «Ռոս» ականակիրը 17-18 ժամում հատել է նեղուցները և մտել Սև ծով»,- ասել է նա:
Աղբյուրի տվյալներով՝ «Ռոս»-ը զինված է ռազմական տեղեկատվա-կառավարման Aegis համակարգով՝ գործարկման սարքեր, որոնք կարող են արձակել Tomahawk թևավոր հրթիռներ, RIM-156, SM-2 զենիթային հրիթռներ կամ RUM-139 VL-Asroc հակասուզանավային հրթիռներ, ինչպես նաև տարբեր գնդացրային սպառազինությամբ: