Կաննի կինոփառատոնի ժյուրին «Հատուկ հայացք» մրցանակը շնորհել է իսլանդացի ռեժիսոր Գրիմուր Հաքոնարսոնի «Ոչխարներ» ֆիլմին: Այս մասին գրում է BBC-ն:
«Հատուկ հայացք»-ը փառատոնի ժամանակ նշանակությամբ երկրորդ մրցանակն է՝ «Արմավենու ոսկե ճյուղից» հետո:
Հեղինակավոր երրորդ՝ «Ժյուրիի մրցանակ»-ը բաժին է ընկել խորվաթ կինեմատոգրաֆիստ Դալիբոր Մատանիչին՝ «Արևը զենիթում» ֆիլմի համար: