Կանադացի գիտնականներին հաջողվել է արյան բջիջներից ստանալ նյարդային բջիջներ, դրանցից էլ՝ նեյրոնների բոլոր տիպերը։ Այս մասին գրում է Polit.ru-ն:
Վերածրագրավորման մեթոդով նեյրոններ ստանալու համար փորձում են օգտագործել ֆիբրոբլաստներ՝ միացնող հյուսվածքի բջիջները, քանի որ դրանք առավել մոտ են նյարդային բջիջներին: Սակայն դժվար է դրանք ստանալ մեծ քանակությամբ. դրա համար անհրաժեշտ կլինի կտրել հաճախորդի մաշկից մեծ հատված։:
Նոր հետազոտությունում գիտնականներն օգտագործել են ոչ թե արյան ցողունային բջիջներ, այլ դիֆերենցված, որոնք հեշտ է ստանալ մեծ քանակությամբ: Նրանք կարողացել են աճեցնել գլխուղեղի և ողնուղեղի նեյրոններ, ինչպես նաև պերիֆերիկ նյարդային համակարգի նեյրոններ: