Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Տպավորություն է՝ Հայաստանը Ռուսաստանի կողմից գործուղված էր Ռիգա՝ անհաճո գործընթացները բոյկոտելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

-Եթե ամփոփենք «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովը, ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար։ Արդեն որոշ ռուս վերլուծաբաններ նշում են, որ Մոսկվան դեմ է երկու աթոռի նստելու Հայաստանի փորձերին։

-Ռիգայի գագաթնաժողովը «Արևելյան գործընկերության» երկրների համար ջրբաժանի փորձ էր,- որոնք ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրեր պետք է ստորագրեին կամ չպետք է ստորագրեին,- հասկանալու, թե որ երկիրը որ կողմն է կանգնած։ Ինչ վերաբերում է երկու աթոռի վրա նստելու Հայաստանի փորձերին, ես չեմ կարծում, թե նման բան կա, կամ նման բան կարող է լինել առանց Ռուսաստանի թույլտվության։ Ավելի ճիշտ՝ տեսնելով, թե ինչ արեց Հայաստանն այդ գագաթնաժողովում, տպավորություն է՝ Հայաստանը Ռուսաստանի կողմից գործուղված էր այնտեղ, որպեսզի ռուսների քիմքին անհաճո գործընթացները բոյկոտեր կամ կասեցներ։

-«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքում, փաստորեն, հստակեցվեց նաև ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցության հարցը։ Այս քայլն ինչպե՞ս եք գնահատում։

-Շատ կարևոր է, որ «Արևելյան գործընկերությունը» չի սահմանափակվում միայն ժողովրդավարական գործընթացներով, այլ փորձում է նաև քաղաքական հարցերին խառնվել և քաղաքական լուծումներ տալ։

-Գագաթնաժողովից առաջ խոսվում էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև քաղաքական համագործակցության մասով փաստաթուղթ կստորագրվի, շատ մեծ էին ակնկալիքները, սակայն դրանք կարծես չարդարացան, ինչո՞վ եք դա բացատրում։

-Այո՛, չտվեց այն արդյունքը, որն ակնկալվում էր։ Ճիշտն ասած, մոտեցումը, թե նման փաստաթուղթ կստորագրվի, երևի թե չափազանց լավատեսական էր։

-Այսուհետ ԵՄ հետ մեր հարաբերություններն ինչպե՞ս պետք է կարգավորվեն։ Մինչև հիմա խոսվում էր, որ ինչ-որ փաստաթուղթ, այդուհանդերձ, կստորագրվի։ Սերժ Սարգսյանը հենց գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ համար առաջնահերթ է եվրոպական օրակարգը, ՀՀ-ն հետաքրքրված է ԵՄ հետ հարաբերությունների հետագա խորացմամբ։ Այս ամենը կարո՞ղ է նոր սկիզբ լինել Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, թե՞ դեռ վաղ է նման կանխատեսում անելը։

-Կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսելը, որովհետև Հայաստանն իր ղեկավարությամբ, իր ցանկությամբ գտնվում է Ռուսաստանի հստակ ազդեցության ոլորտում։ Եթե այստեղ խոսքը Եվրոպայի հետ քաղաքական մերձեցման մասին է, ապա կարծում եմ, դեռ շուտ է Հայաստանի համար նման հեռանկար տեսնելը։

-Դրա համար Հայաստանին ի՞նչ է պետք՝ նոր արևմտամետ ուժե՞ր, եվրոպական արժեքների կրողնե՞ր։

-Միարժեքորեն Հայաստանին պետք է առաջին հերթին դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց։ Մենք այս ընթացքում տեսնում ենք, որ դա ոչ մի լավ բանի չի բերում և՛ Լեռնային Ղարաբաղի հարցում, և՛ Հայաստանի անվտանգության հարցում, և՛ տնտեսական բնագավառում։

-Կարծում եք՝ Հայաստանի իշխանություններն այդքանը չե՞ն գիտակցում։

-Հայաստանի իշխանությունները չեն կարողանում դուրս գալ ռուսական ազդեցությունից։ Պատճառը Հայաստանի իշխանությունների թույլ լինելն է, լեգիտիմության պակասը։ Իսկ նրանց աջակցությունն, այնուամենայնիվ, Մոսկվայից է գալիս։

-Փաստորեն, ԵՏՄ-ն այն փակուղին է, որը մեզ չի տալիս այլ երկրների հետ համագործակցելու հնարավորություն, թեև ռուս փորձագետները նշում են, որ ՀՀ-ն կարող է որոշ ոլորտներում համագործակցել ԵՄ հետ։ Ձեր կարծիքով՝ խոսքը ո՞ր ոլորտների մասին է։

-Օրինակ, ես կարծում եմ, տնտեսական ոլորտում։ Խոսում էին, որ ԵՏՄ մտնելով Հայաստանի տնտեսությունը կշահի, մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ։ ԵՏՄ կանոնադրության մեջ որոշակի սողանցքեր կան, որոնք, կարծում եմ, թույլ են տալիս որոշակի համագործակցություն ծավալել ԵՄ հետ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանին պետք է քաղաքական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, իսկ դրան տնտեսական անուն տալը պարզապես շղարշ է։

-Ռիգայի գագաթնաժողովում շատ եվրոպացի գործիչներ, այդ թվում՝ Անգելա Մերկելը, հայտարարեցին, որ շատ նորմալ են ընդունում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, թեև սեպտեմբերի 3-ից հետո դա շոկային ազդեցություն էր ունեցել ԵՄ վրա։ Ինչո՞վ եք բացատրում նման հայտարարությունները։

-Դրա պատճառները երկուսն են. ես կարծում եմ, որ Եվրոպան հիմա հասկացել է, որ սկզբնական նախագիծը, որով հանդես էր եկել, սխալ էր։ Եվրոպան հենց առաջ քաշեց «կամ-կամ»-ի սկզբունքը։ Հիմա նրանք հասկացել են, որ այն, ինչ առաջարկում էին Հայաստանին, շատ մեծ բաց ուներ, և այդ բացն անվտանգությունն է, որը ԵՄ-ն չի կարող ապահովել Հայաստանի համար։ Այդ պատճառով էլ նրանք իրենց սկզբնական դիրքորոշումից հետ քաշվեցին։ Երկրորդ՝ նրանք տեսնում են, որ այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ չարժե գնալ առճակատման։ Հիմա Եվրոպան գնալով հետ է քաշվում այդ ճանապարհից։

-Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն նորմալ է վերաբերվում ԱՊՀ երկրների բազմավեկտոր քաղաքականությանը, այդ թվում՝ ԵՄ ու ԱՄՆ հետ, որ Մոսկվան այդ առումով մենաշնորհ չունի։ Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը նահանջի իր կողմից վարվող քաղաքական կուրսից, փոխի իր քաղաքական կուրսը։

-Ո՛չ, Լավրովն արդեն տեսնում է, որ Ռուսաստանն այնքան է ամրապնդվել այս տարածաշրջանում, որ իրեն կարող է նման հայտարարություններ թույլ տալ։ Իսկ իրականում, իհարկե, Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ կամ ԵՄ հետ զուտ տնտեսական կամ մարդասիրական ոլորտից այն կողմ չեն կարող գնալ՝ Ռուսաստանի նման ներկայացվածության պայմաններում։

-Այսինքն՝ Մոսկվան մեզ թույլ չի՞ տալու վարել «և-և»-ի քաղաքականություն։

-Թույլ կտա, բայց միայն որոշակի բնագավառներում։ Տեսեք, Հայաստանը մնում է իր ազդեցության ոլորտում, սակայն տարբեր մարդասիրական կամ տնտեսական ոլորտներում չի բացառվում, որ համագործակցի այլ բևեռների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում