Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Ռիգայի գագաթնաժողովը ամրապնդեց Հայաստան-ԵՄ հարաբերությունները. ՀԵԲ

Մայիսի 22-ին՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում, Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ամփոփվել են ԱլԳ երկրների՝ մինչ այժմ արձանագրած ձեռքբերումները և ընդգծվել են նպատակներն ու առաջնահերթությունները մինչև մյուս գագաթնաժողով:

«Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ողջունում է այս հայտարարությունը: «Հայաստանը և ԵՄ-ն կարծես թե միասին աշխատում են երկուստեք կարևոր հարցերում փոխըմբռնման հաստատման համար, և սա հույս է ներշնչում, որ շուտով կմեկնարկեն կողմերի միջև համագործակցության նոր իրավական հիմքի բանակցությունները»,- այս առիթով մեկնաբանում է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

Մայիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովը առաջարկեց սկսել բանակցային գործընթացը՝ այսպիսով ճանապարհ հարթելով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հաստատման համար: Ռիգայի գագաթնաժողովը ողջունում է «ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում»: Հայտարարության մեջ թվարկվում է ավելի սերտ համագործակցության մի քանի ոլորտներ՝ այդ թվում նաև Հայաստանի առաջխաղացումը E5P-ին (Արևելյան եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի պահպանման համագործակցություն) միանալու գործընթացին:

Ինչ վերաբերում է շարժունակության վերաբերյալ հարցերին՝ Հայաստանը առաջխաղացում է գրանցել Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի կիրառման գործընթացում: Այս առումով գագաթնաժողովի մասնակիցները «ակնկալում են պատշաճ ժամանակահատվածում քննարկել Հայաստանի հետ վիզաների երկխոսության մեկնարկի հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է կայուն առաջընթաց գրանցել Վիզաների դյուրացման համաձայնագրի լիակատար կիրարկման հարցում»:

Հայաստանը նաև շուտով ավարտին կհասցնի «Հորիզոն 2020» գիտելիքի, նորարարարության և կայուն զարգացման վերաբերյալ ծրագրին միանալու գործընթացը: ՀՀ-ն նաև հնարավորություն կունենա միանալու ԵՄ-ի՝ ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագրին: Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները «ակնկալում են հնարավորինս սեղմ ժամկետներում ազդարարել ԵՄ-Հայաստան ավիացիայի համաձայնագրի բանակցությունների մեկնարկը»:

«Հայտարարության մեջ նշված ԵՄ-Հայաստան համագործակցության ոլորտներից յուրաքանչյուրը՝ շարժունակություն, նորարարություն, ձեռնարկատիրություն, մրցունակություն և ավիացիա, կնպաստեն դրական և շոշափելի արդյունքների արձանագրմանը Հայաստանի զարգացման գործընթացում՝ այսպիսով բարելավելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդհանուր պատկերը»,-հավելում է Էդուարդո Լորենցո Օչոան:

Հայտարարությունը նաև ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ դրույթներ, որոնք, մասնավորապես, վերահաստատում են «իր լիարժեք աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ներառյալ 2009թ.-ից ի վեր նախագահների և իրենց հայտարարությունների մակարդակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում