Հնդկաստանում ուժգին շոգ եղանակն անտանելի է դարձել ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար։ Երկրի արևմտյան Գուջարաթ նահանգի կենդանաբանական այգու աշխատակիցները փորձում են կենդանիներին ջրելով մեղմել տապը։
Հիշեցնենք. անցած շաբաթ հայտնի է դարձել, որ այստեղ շոգ եղանակի հետևանքով մահացել է շուրջ 3 տասնյակ մարդ։
Հարավային որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է 46 աստիճանի։