Կասկած չկա, որ ներկա պահին Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգը ամենահայտնիներից է: Բայց վերլուծաբանները պնդում են, որ Քարդաշյանը բացասաբար է անդրադառնում ռեփ երգչի իմիջի վրա: Այս մասին հաղորդել է sitewomen.com-ը:
Վերջերս դա նկատել է նաև Yahoo! Music-ի մենեջեր Լինդսի Փարքերը: Նրա խոսքով՝ մինչ Քիմի հետ կապը Քանյեն հայտնի էր իր արվեստով և սկանդալներով: Մինչդեռ այժմ քննարկվում են ոչ թե նրա կոմպոզիցիաները և տեսահոլովակները, այլ միայն հարաբերությունները կնոջ հետ: Ուեսթի երկրպագուները գնահատում էին նրա ինտելեկտը և արվեստի նկատմամբ սերը: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է իրենց կուռքը կարողացել ամուսնանալ այդպիսի ցածր և անկիրթ կնոջ հետ՝ ասել է նա:
Վերլուծաբան Լինդա Օնգը պնդում է, որ ռեփ երգիչը կորցրել է իր անհատականությունը, քանի որ ուղղակի ձուլվել է Քարդաշյան ընտանիքին՝ դառնալով այդ կլանի մի մասը:
Ուեսթը դեռևս չի մեկնաբանել այդ հայտարարությունները: