Մյանմարի նախագահ Թեյն Սեյնն ստորագրել է օրենք, համաձայն որի՝ կանանց արգելվում է երեխաներ ունենալ առնվազն 3 տարվա ընդմիջումից շուտ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Երկրում ծնելիության վերահսկման մասին օրինագիծը խորհրդարանն ընդունել է դեռևս անցյալ ամիս: Նշվում է, որ փաստաթղթի տեքստը կազմել են խիստ պահպանողական հայացքներով բուդդայական հոգևորականները:
Մյանմարի կառավարությունը պնդում է, որ օրենքն ուղղված է մայրերի և երեխաների շրջանում մահացության մակարդակի նվազմանը: Սակայն ակտիվիստները և իրավապաշտպանները պնդում են, որ օրենքը ոտնձգություն է կանանց՝ ծննդաբերելու հարցը ինքնուրույն որոշելու իրավունքի դեմ: