Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Հայաստանը Ռիգայում կարողացավ իր դիրքորոշումներն ու մոտեցումներն առաջ մղել. Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովի արդյունքներին, Հայաստանի համար էական ձեռքբերումներին:

Ստորև ներկայացնում ենք դիտարկումներն ամբողջությամբ`

«Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովը ամփոփեց Վիլնյուսից հետո այս երկու տարվա Եվրոմիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների հարաբերությունների զարգացումները, և կարելի է գնահատել Հայաստանին վերաբերող զարգացումների մի քանի թիրախային կետերը: Թիրախներից առաջինը Հայաստան-ԵՄ հարաբերություններն են, որոնք ԵԱՏՄ անդամագրվելուց հետո, ըստ որոշ վերլուծաբանների`«դեպրեսիվ», «անկումային» վիճակում էին , և կային վատատեսական վերլուծություններ ու կանխատեսումներ` Հայաստանի համար «փակուղային» իրավիճակի վերաբերյալ: Այս իմաստով Ռիգան ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության և արտաքին գերատեսչության հաշվարկները ամենաճիշտը դուրս եկան ոչ միայն Հայաստանի խնդիրների զարգացման իմաստով, այլև Արևելյան գործընկերության այլ երկրների համեմատ. Հայաստանը համարվեց և՛ օրինակելի, և՛ միակ ընկալելի , փոխլրացնող , բազամվեկտոր քաղաքականություն վարող երկիր: Հետևաբար, հոռետեսական կանխատեսումների հեղինակները պետք է որ հիասթափված լինեն, բայց մեզ համար առավել կարևոր է այն, որ Հայաստանի իշխանությունների, քաղաքական ղեկավարության` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած վստահ և հավասարակշիռ քաղաքականությունը` բազմապատկված արտաքին գործերի նախարարության կառույցների, դիվանագիտական կորպուսի որակյալ և փաստարկված աշխատանքով , բերեց արդեն տեսանելի արդյունքի: Կարելի է ասել, որ Ռիգայի գագաթաժողովում բոլոր ուղղություններով տակտիկական , դիրքային պայքար էր ընթանում և այդ պայքարում կետ առ կետ Հայաստանը կարողացավ իր դիրքորոշումներն ու մոտեցումներն առաջ մղել և պաշտպանել: Այս պահին նման առաջխաղացում, կարծում եմ սխալ չի լինի, եթե ասենք, որ Արևելյան գործընկերության ոչ մի երկիր չունեցավ: Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու գործում մենք մեր հանձնառությունները կարողացանք հիմնավորել և նաև դրական մեսիջ ստացանք ԵՄ-ի կողմից , անգամ ԵԱՏՄ-ի անդամակցությամբ ,,վատթարացված,, վիճակում , այնուամենայնիվ, այդ մեսիջը մենք այսօր ունենք`ԵՄ-ն ընդունեց մեր մեկնած ձեռքը և պատասխանեց իր պատրաստակամությամբ` խորացնելու և զարգացնելու հարաբերությունները: Այդ հարաբերությունները կարող են բազմաբովանդակ լինել, այդ թվում` և’ քաղաքական, և’ տնտեսական ոլորտին առնչվող բարեփոխումներ` չհակասելով այլ ձևաչափերի հետ կապված մեր արդեն ստանձնած պարտավորություններին:

Այդ հանձնառությունները մեր անկեղծ գերակայություններն են, որոնց նվիրվածությունը տեսանելի է եվրոպացիների համար, այսինքն` ընդհանուր արժեքների շուրջ իրականացվող բարեփոխումներ, որոնք մենք բազմիցս նշել ենք, որ միայն Եվրոպայի համար չեն արվում, այլ ինքներս մեր, մեր երկիրը ավելի առաջադեմ, ավելի ժողովրդավար դարձնելու համար: Այս շարունակական աշխատանքը նկատվում է, և դրա պատասխանը` եվրոպացիների կողմից «ավելին ավելիի դիմաց» քաղաքականությունն է:

Այդ առումով համեմատականը բոլոր իմաստներով հօգուտ Հայաստանի է, օրինակ` Ադրբեջանի դեպքում բարձրաձայնվում է և ընդգծվում ոչ ժողովրդավարական քաղաքականության բնույթը , խիստ քննադատվում և անբավարար գնահատվում ժողովրդավարական զարգացումները` քաղբանտարկյալների գոյություն, ռեպրեսիաներ, քաղաքացիական հասարակության ճնշում և այլ բազմաթիվ երևույթներ:

Ռիգայի ինտրիգներից մեկը` Ղրիմի /իմա` Ղարաբաղի/ խնդիրն էր: Ինչի հասանք այստեղ` առաջինը և ամենակարևորը` որքան էլ թվում է ժլատ նախադասություն, որ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի աշխատանքներին, կարծում եմ, այս աջակցությունը, նախևառաջ, պատասխան է վերջին ժամանակներում Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությանը և որդեգրած նպատակին` Մինսկի խումբը կազմալուծելու և այդ ձևաչափից դուրս գալու ուղղությամբ, և այս պահի դրությամբ Մինսկի խմբի հետ կապված խնդիրներում հստակություն է, և Ադրբեջանն այստեղ բացահայտ տանուլ է տալիս` չնայած նավթադոլարներին, գազային նոր պրոյեկտներով Եվրոպային գայթակղելու նկրտումներին: Բացի պարզապես ,,աջակցում ենք Մինսկի խմբի ձևաչափին,, ձևակերպումից` ընդունված հռչակագրում նաև չընդգծվեց ու չառանձնացվեց տարածքային ամբողջականության պահպանման առաջնայնությունը` ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Ադրբեջանի պարտությունը Ռիգայի գագաթաժողովում բոլոր ուղղություններով` իրենց համար այնքան տեսանելի էր, որ, ի վերջո, հանգեցրեց կոպիտ և ոչ դիվանագիտական բնույթի քայլերի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում