Գերմանիայի քաղաքացի 65-ամյա կինը մայիսի 19-ին բեռլինյան հիվանդանոցներից մեկում լույս աշխարհ է բերել միանգամից չորս երեխայի։ Այս մասին հայտնում է newsru.co.il-ը՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին:
Անեգրետ Ռաունիգը դարձել է միանգամից չորս երեխա ծննդաբերած աշխարհի ամենաավագ մայրը: Երեխաները՝ երեք տղա և մեկ աղջիկ, որոնք լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով, իրենց նորմալ են զգում:
Բացի նորածիններից՝ միայնակ մայր Անեգրետը ունի ևս 13 երեխա և յոթ թոռ: Բժիշկները նրան խորհուրդ չեն տվել երեխա ունենալ, բայց նա կատարել է այդ պահին իր կրտսեր աղջկա խնդրանքը, ով ցանկացել է փոքրիկ եղբայր կամ քույր ունենալ: ВВС-ն նշում է, որ նրա արհեստական բեղմնավորումը կատարվել է Ուկրաինայում: