«Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր Երևանում անցկացնում է իրազեկման ավտոերթ, որի նպատակն է բնակչությանն իրազեկել մայիսի 27-ին կայանալիք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հավաք-երթի մասին:
Նախաձեռնության հեղինակները իրազեկման ավտոերթի միջոցով քաղաքացիներին հորդորում են միանալ մայիսի 27-ին կայանալիք հավաք-երթին: