Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Հայաստանի իշխանության կազմակերպած «բնական ընտրություն»

Այս շաբաթասկզբին Ղրղզստանի նախագահ Ատամբաևը ստորագրել է ԵՏՄ-ին անդամակցելու մասին օրենքը: ԵՏՄ հինգերորդ անդամի առկայությունը աստիճանաբար դառնում է իրականություն: Այս՝ ըստ էության կանխատեսելի գործընթացում առկա է մի ուշագրավ դրվագ, որը հայաստանյան դիտանկյունից արժանի է արձանագրման:
Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը հայտարարել է, որ երկրի կառավարությունը մշակել է հակաճգնաժամային ծրագիր, որը պետք է իրագործվի ԵՏՄ-ին երկրի անդամակցության բացասական հետևանքները չեզոքացնելու համար: Այդ նպատակով նաև օպերատիվ շտաբ է ստեղծվելու, որը պետք է արագ արձագանքի առաջացող խնդիրներին: Դժվար է ասել՝ արդյո՞ք Ղրղզստանի կառավարության քայլերը Հայաստանի ԵՏՄ-ի անդամակցումից քաղած դասերի արդյունք են, սակայն ակնհայտ է, որ Բիշքեկը ԵՏՄ-ին անդամակցում է շատ ավելի սթափ ու ռացիոնալ տրամադրություններով, քան անդամակցեց Երևանը:

Հայաստանի տնտեսությունն առանց այդ էլ ծանր վիճակում գտնվելով, ըստ էության, կազմակերպական կոլապսի մեջ է հայտնվել 2015 թվականի հունվարի 2-ից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ: Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները ուղղակի աղետալի անկում են արձանագրում, միաժամանակ արձանագրվում է նաև բիզնեսի մոլորվածություն: Բազմաթիվ հարցեր կան կապված մաքսային ընթացակարգերի, ծրագրերի, փոխհարաբերությունների հետ, որ գործարարներին դնում են նոր իրավիճակում շփոթության մեջ: Այսօրինակ բազում խնդիրների հետ հայկական բիզնեսը մնացել է միայնակ:

Իրավիճակը բաժանվում է երկու մասի՝ բիզնես, որը, այսպես ասած, գործում է իշխանության հետ սերտաճման դաշտում, և բիզես, որը իշխանական մեծ կամ փոքր տանիք չունի: Սերտաճման դաշտում գործող բիզնեսը առաջացած, առաջացող խնդիրները, ընթացակարգային, փաստաթղթային անհարմարությունները լուծում է հասկանալի ճանապարհով՝ զանգ, իշխանական, պաշտոնական դիրքեր, կապեր և այլն, և ամեն ինչ արագորեն կարգավորվում է: Այս մասով, իհարկե, որևէ հակաճգնաժամային ծրագրի կարիք չկա, և այստեղ իշխանությունն ինքը այս բիզնեսի համար հակաճգնաժամային յուրօրինակ ծրագիր է՝ ըստ էության պետության, տնտեսության ճգնաժամի գնով: Վերջին հաշվով, հենց այս բնույթն է, որ հանգեցրել է Հայաստանում տոտալ անկման կենսագործունեության բոլոր ոլորտներում, պետական դիմադրունակության ու մրցունակության կորստի:

Այսպիսով, այն բիզնեսը, որն իշխանությանն է, և որը իշխանություն է, առանձնապես խնդիրների առաջ չէ կամ կանգնած է այն խնդիրների առաջ, որոնք, իհարկե, արդեն լայն կոնյունկտուրային բնույթ են կրում, և դրանց լուծումը, դրանց արձագանքումը լիովին վեր է Հայաստանի իշխանության ուժերից: Մյուս կողմում բիզնեսն է, հիմնականում փոքր և առավելագույնը միջին, որը իշխանական տանիքներ չունի, սերտաճած չէ իշխանության համակարգի այս կամ այն սեգմենտի հետ, որը փորձում է, դեռևս փորձում է գոյատևել Հայաստանում: ԵՏՄ-ն այդ գոյատևման նոր և լուրջ մարտահրավեր է դարձել այս բիզնեսի համար՝ և՛ մակրոտնտեսական միջավայրային խնդիրների, և՛ նաև փաստաթղթային, ընթացակարգային խնդիրների առումով: Այս բիզնեսը տվյալ խնդիրների և իրողությունների առաջ մնացել է մենակ, չի կարող հարցերը լուծել ինչ-որ պաշտոնյայի աշխատասենյակից արվող զանգերով, միջնորդություններով կամ որևէ մեկի անուն-ազգանունը տալով, միջպետական կապերը անձնական բիզնեսի հարցերը լուծելուն ծառայեցնելով՝ օգտվելով պաշտոնեական դիրքերից, և այլն: Հակաճգնաժամային ծրագիրն ու օպերատիվ շտաբը այդ բիզնեսի համար գրեթե կենսական անհրաժեշտություն են:

Մի պահ վերանանք քաղաքական իրականությունից և ենթադրենք, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է, որը կարող է ինչ-ինչ տնտեսական հնարավորություններ բերել անդամ երկրների գործարարներին, այդ թվում՝ հայաստանյան բիզնեսի, բայց դրա համար, իհարկե, պետք է ժամանակ, կայացում և այլն: Այս պնդումները մի պահ համարենք օբյեկտիվ, որքան էլ որ դժվար է՝ դատելով ԵՏՄ անդամների միջև հարաբերությունների լայն շրջանակի և՛ որակական, և՛ ցուցանիշային, մեղմ ասած, տխուր պատկերից: Այդուամենայնիվ, այդպիսով ենթադրենք, որ արդյունքները դեռ առջևում են:

Մինչև Հայաստանի փոքր ու միջին բիզնեսը հասնի այդ արդյունքներին, պարզապես կխեղդվի արդյունքներից առաջ ընկած խնդիրներից, անորոշություններից, այսպես ասած՝ նորություններից: Մինչև արդյունքների գալը, ԵՏՄ-ի անդամակցության հետևանքները այն թափով են լցվում փոքր ու միջին կամ այսպես ասած՝ իշխանության հետ չսերտաճած բիզնեսի վրա, որ այդ բիզնեսը պարզապես կարող է «չապրել» մինչև արդյունքները, եթե չցուցաբերվի պետության հատուկ օժանդակությունը: Ահա թե ինչով է Ղրղզստանի մոտեցումը արդիական Հայաստանի համար: Այլ հարց է, թե ինչպես կգործի մոտեցումը ղրղզների մոտ՝ կաշխատի՞, թե՞ կմնա միայն թղթի վրա: Բայց որպես զուտ մոտեցում, մեթոդաբանություն՝ այն կարևոր օրինակ է Հայաստանի համար, և եթե Բիշքեկում այդ որոշմանը հանգելուն կարող էր նաև Հայաստանի օրինակը դաս լինել, ապա այժմ Հայաստանի համար կարող է և պետք է ուսանելի լինի Բիշքեկի օրինակը:

Դեռ ուշ չէ, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի փոքր ու միջին բիզնեսին հատուկ, արտակարգ, օպերատիվ օժանդակության մեխանիզմներ առաջարկելու համար: Թեև միգուցե Հայաստանի իշխանությունը տվյալ պարագայում լուծում է լիովին այլ խնդիրներ, և ԵՏՄ անդամակցումը մի կարևոր փուլ է դիտարկվում Հայաստանում, այսպես ասած, ոչ ենթակա բիզնեսներից քաղաքավարի, նուրբ ձևով ազատվելու և նրանց տեղը զբաղեցնելու համար, առավել ևս, որ Հայաստանում բոլոր ազատ ռեսուրսները այլևս քվոտավորված և բաժանված են, և այլևս բաժանման ենթակա է պարզապես այն, ինչ մինչ այդ չի պատկանել համակարգին: ԵՏՄ-ն այդ առումով Հայաստանի իշխանության համար լավ առիթ է այդ «բնական ընտրությունը» կազմակերպելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում