Brand Finance կորպորացիան կազմել է Շվեյցարիայի ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը:
Ցուցակում ներառվել է 50 շվեյցարական բրենդ: Առաջատար եռյակը անփոփոխ է մնացել 2015-ին: 1-ին հորիզոնականում է աշխարհում սննդամթերքի խոշորագույն արտադրող Nestlé ապրանքանիշը՝ 18,6 մլրդ եվրո արժողությամբ:
2-րդ ու 3-րդ տեղերում են շվեյցարական բանկերը՝ UBS-ը (10,2 մլրդ եվրո) ու CreditSuisse-ը (8,1 մլրդ եվրո):
Ինչպես գրում է 20 Min պարբերականը, Nestlé-ն 2014-2015թթ. ավելացրել է իր շուկայական արժեքը 1 մլրդ դոլարով: