Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության՝ Վրաստանի ռազմական ուժերի աշխատակազմի ղեկավար, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ով երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայում, մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ժողովին՝ աշխատակազմի ղեկավարների մակարդակով, որը կայացել է Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակում: Այս մասին գրում է apsny.ge-ն:
Այնտեղ քննարկվել են գործընկերների հետ փոխգործակցության պատրաստվածության բարձրացման, Կոսովոյի համար ուժերի, Ուկրաինայի և Վրաստանի հետ ռազմական համագործակցության և ռազմական ստրատեգիական ուղղվածության հարցերը:
Երկրորդ օրը տրամադրվել է ռազմական ստրատեգիային, դաշինքում առկա ռիսկերին և խնդիրներին, որպեսզի 2016թ. Վարշավայի գագաթնաժողովում ռազմական ղեկավարները կարողանան առաջարկել հիմնական նպատակների նոր ուղեցույցներ և հրահանգներ: