Լվովում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել: Հաջողության են հասել 57 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Անտոնյանը և 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը: Այդ մասին հայտնում էՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Լիտվայում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանի մեծահասակների հավաքականը Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ նվաճել է չորս մեդալ:
52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն ու 56 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը նվաճել են արծաթե մեդալներ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը գրավել են երրորդ տեղը: