Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնից մաշկաբան Դոնալդ Բելսիտոն ասում է, որ հագուստի քիմիկատները կարող են ամենահավանական ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ: Օրինակ, կարող են հագուստի վրա միջատներ հայտնվել: Գիտնակաները խորհուրդ է տալիս անպայման լվանալ նոր հագուստը կրելուց առաջ: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Նոր Զելանդիայում իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ չինական արտադրության հագուստում վնասակար քիմիական միացությունները նորման գերազանցում են 900 անգամ: Հատկապես վտանգավոր է ֆորմալդեգիդ անգույն գազը, որը մարդկանց մոտ ուժեղ ալերգիկ ռեակցիաներ է առաջացնում, իսկ ըստ որոշ գիտնականների` մեծացնում քաղցկեղի զարգացման հնարավորությունը:
Ուստի, Դոնալդ Բելսիտոն խորհուրդ է տալիս կրելուց առաջ երկու անգամ լվանալ հագուստը: