2015-ին մեծ էկրան դուրս կգա Կիանու Ռիվզի մասնակցությամբ միանգամից 3 ֆիլմ: Դրանցից մեկը «Ո՞վ է այդտեղ» (Knock Knock) թրիլերն է, որի առաջին թրեյլերը հրատարակել են համացանցում: Այս մասին հաղորդում է spletnik.ru-ն:
Այս անգամ դերասանը խաղացել է զոհի դեր, ինչը շատ հազվադեպ է լինում: Ըստ սյուժեի, հերոսն ամուսնացած տղամարդ է, ում կյանքը երկու ճակատագրական գեղեցկուհներ վերածում են քաոսի:
Նախագծի ռեժիսորն Էլայ Ռոտն է, ով մեզ ծանոթ է «Գրաինդհաուս» և «Անփառունակ սրիկաները» ֆիլմերից: Անծանոթուհիների դերերը կատարում են Լորենցա Իզոն և Անա դե Արմասը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Sundance կիոփառատոնում, այս տարվա սկզբին: