ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը օրենք է ստորագրել, համաձայն որի, Սպիտակ տունը պարտավոր է Կոնգրեսի քննարկմանը հղել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Սպիտակ տանը:
Ըստ օրինագծի` ԱՄՆ նախագահը 5 օր անց` Թեհրանի հետ համաձայնագիր կնքելուց հետո, որը պետք է տեղի ունենա հունիսի 30-ին, պարտավոր է Սենատի և Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեներին ներկայացնի այդ փաստաթղթի տեքստը: Դրա քննարկման համար նրանց 30 օր կտրվի: Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը 12 օրվա ընթացքում կարող է վետո դնել Կոնգրեսի որոշման վրա, իսկ այն էլ ևս 10 օր կունենա` վիճարկելու համար:
Այդ ընթացքում ԱՄՆ-ն Իրանից որևէ պատժամիջոց չի հանի: