Բանդիտների և ոստիկանների ընդհարումից մեքսիկական Միչոական շրջանի ավտոմայրուղու վրա ավելի քան 30 մարդ է զոհվել: Այդ մասին գրում է La Jornada-ն:
Զոհվածներից 30-ը բանդիտներ են, իսկ 3-ը ոստիկաններ, սակայն հնարավոր է, որ զոհերի թիվն ավելի շատ է:
Հանգամանքները պարզելու համար դեպքի վայր են ժամանել երկրի անվտանգության գծով պաշտոնատար անձինք:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մեքսիկական Հալիսկո նահանգում նարկոմաֆիայի հետ ընդհարումից հետո բանակը հսկում է ճանապարհները: