Volkswagen-ը եվրոպական շուկայում ներկայացրեց ամենախնայող ոչ հիբրիդ Passat-ի տարբերակը՝ սեդան և ունիվերսալ BlueMotion, հայտնում է Autonews լրատվականը:
Նորությունն ունի 1․6 լիտրանոց դիզելային շարժիչ, 120 լ/վ հզորությամբ, և 250 Նմ պտտման մոմենտով: Ուժային ագրեգատն աշխատում է 6 աստիճանային «մեխանիկայով»:
Մեքենան նաև ունի 16 դույմանոց անվասկավառակներ և ուրիշ ռադիատորի/հովացուցիչի ցանց, նվազեցված աերոդինամիկ դիմադրությամբ: Մայրուղու վրա, ըստ արտադրողի տրամադրած տեղեկության, նոր Volkswagen Passat-ի միջին ծախսը կկազմի 3․3 լիտր:
Նորությունընարդեն վաճառքի է հանվել Գերմանիայում՝ նոր սեդան BlueMotion գինը սկսվում է 29495 եվրոյից, իսկ ունիվերսալի արժեքը 30500 եվրո է:
‘