ԱՄՆ պետդեպարտամենտն ուրբաթ օրը հրապարակել է նակամագրության առաջին մասը, որը Հիլարի Քլինթոնը վարել է անձնական փոստարկղից` պետքարտուղար աշխատած ժամանակ: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ընդհանուր առմամբ 296 նամակ է հրապարակվել: Խոսքը միայն ոչ գաղտնի տեղեկություն պարունակող նամակների մասին է:
Այդ նամակներն այս կամ այն կերպ կապված են Լիբիայի Բենղազի քաղաքում 2012-ի սեպտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության հետ, երբ ամերիկյան հյուպատոսարանի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ 4 քաղաքացի է զոհվել, այդ թվում` Լիբիայում ԱՄՆ դեսպանը:
Մասնավորապես [email protected] հասցեին ստացված նամակներից մեկում` 2012-ի հոկտեմբերի 16-ին, խոսվում է «Լիբիայի նոր վարչապետ Ալի Զիդանի և նրա կառույցի կողմից երկրի կառավարությունը քննարկելու մասին»:
Նշենք, որ կայքէջը, որտեղ հրապարակվում են նամակները, շատ դանդաղ է աշխատում, իսկ նամակները ներբռնվում են մի քանի անգամյա փորձից հետո: