Էստրադային երգչուհի Ժասմինի ամուսինը՝ մոլդովացի գործարար Իլա Շորը, ուրբաթ օրն ազատվեց տնային կալանքից՝ տարածքը չլքելու ստորագրությամբ: Նա գտնվում էր տնային կալանքի տակ, քանի որ նրան կասկածում էին երկրից մեծ գումարի արտահանման մեջ: Գործարարը հայտարարեց, որ պատրաստ է ներկայացնել փաստաթղթեր, որոնք ապացուցում են անհիմն մեղադրանքները: Այս մասին հաղորդել է ria.ru-ն:
Ուրբաթ օրը ձերբակալվեց 6 հոգի, որոնց շարքում էր բանկի նախկին կառավարիչ Գրիգորի Գաչկևիչը: Նրան վերցրել են 72-ժամյա կալանքի տակ: