Ամերիկյան աստղերը որոշեցին աջակցել «Լիցքաթափում ծիծաղով» անգլիական բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է ամբողջ աշխարհի աղքատ երեխաներին՝ մասնակցելով «Կարմիր քթի» օրվան նվիրված համերգին: Այս մասին գրել է elle.ru-ն:
NBC հեռուստաալիքի կազմակերպած շոուի հաղորդավարները դարձան կատակերգու Սեթ Մայերսը, դերասան Դևիդ Դուխովնին և դերասանուհի Ջեյն Կրակովսկին: Այդ երեկո բեմահարթակ բարձրացան աշխարհի երաժշտության, կինոյի և հեռուստատեսության շատ աստղեր՝ ներառյալ Էդա Շիրինը, Գվինեթ Փելթրոուն, Ջուլիանա Մուրը, Օլիվիա Ուայլդը և Ռոուզ Բիրնը:
Բարեգործական միջոցառմանն աջակցեցին նաև Քիմ Քարդաշյանը, Քրիս Փրաթը, Սիենա Միլերը և ուրիշներ: