Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի առողջական իրավիճակի մասին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Չեմ կարող ասել, թե արդյոք Դե Խեան կմասնակցի «Հալ Սիթի»-ի դեմ խաղին: Նա դեռ խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով ես չեմ ցանկանում ռիսկի դիմել»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի` «Արսենալ»-ի (1:1) դեմ խաղի ժամանակ Դե Խեան վնասվածք էր ստացել և փոխարինվել: