Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի նախկին հարձակվող Արշակ Կորյանը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը հոլանդական «Վիտես»-ի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը Հոլանդիայում կմնա ևս մեկ տարի:
Նշվում է նաև, որ Կորյանը գալիք մրցաշրջանում կարող է մասնակցել նաև հիմնական թիմի հանդիպումներին: