Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը, հաղորդում է Marca-ն:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն Ռոնալդուի տրանսֆերի դիմաց «արքայական ակումբ»-ին կառաջարկի 125 մլն եվրո:
Անձամբ Ռոնալդուն ցանկանում է մնալ «Ռեալ»-ում, սակայն ցանկանում է, որպեսզի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլատրի գալիք մրցաշրջանում թիմի կազմի ձևավորման մեջ իր անմիջական մասնակցությունը: