Audi ուսումնասիրության կենտրոնը առանց նավթ օգտագործելու բենզինի սինթեզման մեթոդ է մշակել, որը իրենից ներկայացնում է առանց ծծումբի և բենզոլի խառնուրդի մաքուր իզոկտան: 100 օկտանային թվով բենզինը ստացավ E-benzin անվանումը: Այն կարելի է օգտագործել ներքին այրման շարժիչներում. բարձրացնում է շարժիչի արտադրողականությունը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն: