Չեխիայի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով երկրի նախագահի պաշտոնում առաջադրվել է երկրորդ անգամ, նախընտրական քարոզարշավի վերջին օրը Տորուն քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ենթարկվել է տեղի բնակչի հարձակմանը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Տորունի 34-ամյա բնակիչ Ռեմիգիուշ Դ-ն փորձել է հարձակվել նախագահի վրա, երբ կենտրոնական հրապարակում վերջինս դուրս է եկել ավտոմեքենայից: Կոմորովսկուն պաշտպանել են կառավարության հսկիչների բյուրոյի աշխատակիցները:
Հարձակվողը նաև փորձել է դիմադրություն ցույց տալ իրավապահներին ձերբակալման ժամանակ: Նշվում է, որ այժմ նա գտնվում է տեղի քննչականում: Դեռևս միայն մեղադրվում է ոստիկանի վրա հարձակման մեջ: