Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին, հաղորդում է Football Italia-ն:
«Երբեք չեմ խոսել դարպասապահների մասին, սակայն Բուֆոնի մասին սիրով կխոսեմ: Նա փայլուն դարպասապահ է:
Բացի այն, որ նա փայլուն դարպասապահ է, նա նաև հրաշալի մարդ է, ով ունի փայլուն որակներ:
Կարծում եմ, որ Բուֆոնն արժանի է «Ոսկե Գնդակ»-ին, անկախ նրանից, թե որ թիմը կհաղթի Չեմպիոնների լիգայի եզրափակչում»,- հայտարարել է Ալեգրին: