Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել իր թիմակից Չավիին, ով ամռանը լքելու է ակումբը:
«Այն ամենի համար, ինչ դու տվել ես մեր թիմին ու ֆուտբոլին, շնորհակալությու՜ն, Չավի՛: Պարզապես հիանալի էր խաղալ քեզ հետ նույն թիմում: Ես մաղթում եմ քեզ ամենալավն ապագայում»,- գրել է «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրն իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ կատալոնական թիմի ավագը հինգշաբթի օրը հայտարարեց ակումբը լքելու եւ Քաթար տեղափոխվելու մասին: