Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ կցանկանար երկարաձգել Չավիի պայմանագիրը:
«Ես Չավիի հետ անհաշվելի քանակությամբ զրույցներ եմ ունեցել: Նա ընդունել է այն որոշումը, որը նրա կարծիքով ամենաճիշտն էր: Բոլոր ֆուտբոլիստներն էլ այդ տարիքում մտածում են կարիերայի նման շարունակության մասին:
Կարծում եմ՝ հիմա «Նոու Կամպ»-ին հրաժեշտ տալու ճիշտ ժամանակն է: Եթե Չավիի տարիքն անփոփոխ մնար մնացած կյանքի ընթացքում, մենք նրա պայմանագիրը դեռ 25 անգամ կերկարաձգեինք»,- ասել է կատալոնացիների մարզիչը:
Հիշեցնենք, որ Չավին ամռանը կարիերան շարունակելու է քաթարական«Ալ-Սադդ» ակումբում: