Իտալական «Յուվենտուս»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բարսելոնա»-ի դեմ խաղից ունեցած սպասելիքներով:
«Կատալոնական ակումբը ֆավորիտ է, բայց ֆուտբոլում միշտ չեն հաղթում ֆավորիտները: Կարծում եմ՝ «Բարսելոնա»-ի մեկ խաղում մեր շանսերն ավելի շատ են, քան երկու խաղից բաղկացած պայքարում:
Չգիտեմ՝ ինչպես է պետք խաղալ կատալոնացիների դեմ՝ հաղթելու համար: Միգուցե պետք է իդեալական ֆուտբոլ ցուցադրել ու լինել անսխալ: «Բարսելոնա»-ին ազատություն չպետք է տալ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն: