Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերը կվաճառվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, տեղեկացնում է Goal.com-ը:
«Գյունդողանը ցանկանում է լքել թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Դա արդեն որոշված է:
Եկեք ազնիվ լինենք: Մենք չենք վճարել նրա աշխատավարձն այն ժամանակ, երբ նա երկարաժամկետ վնասվածք էր ստացել:
Նա հիանալի ֆուտբոլիստ է և մենք չենք կարող չհարգել նրա որոշումը»,- հայտարարել է Ցորկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյունդողանը բուժզննում է անցել «Բարսելոնա»-ում: